ԳՄՕ



Գենետիկորեն մորդիֆիկացված օրգանիզմ


Գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերքները օրգանիզմներից պատրաստված սննդամթերքներ են, որոնց ԴՆԹ-ներում փոփոխություններ են կատարել`օգտագործելով գենային տեխնիկայի մեթոդները, ի տարբերություն ավանդական խաչաձև մշակման: ԱՄՆ-ում Գյուղատնտեսության վարչությունը (USDA) և Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) նպաստում են գենետիկական ինժեներիայի օգտագործմանը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն, «գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները (ԳՄՕ-ները) կարող են սահմանվել որպես օրգանիզմներ (բույսեր, կենդանիներ կամ միկրոօրգանիզմներ), որոնցում գենետիկական նյութը (ԴՆԹ) փոփոխվել է այն ձևով որը բնականորեն չի ծագում : Այս տեխնոլոգիան հաճախ կոչվում է «ժամանակակից կենսատեխնոլոգիա» կամ «գենային տեխնոլոգիա», երբեմն նաև «կոմպենսատիվ ԴՆԹ տեխնոլոգիա» կամ «գենային տեխնիկա»: ԳՄ-ի օրգանիզմներից պատրաստված կամ օգտագործող սննդամթերքները հաճախ կոչվում են ԳՄ-ի սննդամթերք[3]:
Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ (ԳՁՕ, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ՝ ԳՄՕ), օրգանիզմ, որի գենոտիպնարհեստականորեն փոփոխվել է գենային ինժեներիայի մեթոդներով։ Այս եզրույթը կիրառվում է բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների համար։
Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաներիժամանակ առաջացող պատահական փոփոխությունների՝ գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն։
Ներկայումս գենային ձևափոխման հիմնական եղանակը տրանսգեններիօգտագործումն է՝ տրանսգենային օրգանիզմների ստեղծման նպատակով։
Գյուղատնտեսության և սննդարդյունաբերության մեջ ԳՁՕ ասելով՝ հասկանում են միայն այն օրգանիզմները, որոնք առաջացել են նրանց գենոմում մեկ կամ մի քանի տրանսգենների ներմուծմամբ[1]:

Comments

Popular Posts