Եղիշե Չարենց

  Հայրենիքում


Ձյունապատ լեռներ ու կապույտ լճե։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։


Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում է թափանցիկ հեռուն֊
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ ն, անհո՜ւն։


Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն,
Խառնելով հոգիս աստղային մութին...

Վերլուծություն
Այս բանաստեղծությունը Չարենցի 《տեսիլաժամեր》շարքից է։Չարենցը իր երևակայության մեջ պատկերացնում է հայրենի երկիրը` ձյունապատ լեռներ, կապույտ լճեր, երկինքներ՝ նման մանկական անմեղ աչքերի։ Բանաստեղծը մենակ է հայրենի բնաշխարհում, բայց նրա հետ է սիրած աղջկա տեսիլքը։Սա շատ խոր բանաստեղծություն է՝ լեցուն նուրբ ակնարկներով։

Comments

Popular Posts