ՀՀ կառավարություն

ՀՀ կառավարություն

Ըստ ՀՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի՝ Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:
Ըստ ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածի՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:
Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ:
Որպես կառավարության ղեկավար՝ վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը:

Վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմի խնդիրն է ապահովել վարչապետի և փոխվարչապետերի լիազորությունների իրականացումը, ինչպես նաև կառավարության նիստերի անցկացումը: Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է օրենքների, Կառավարության աշխատակարգի և իր Կանոնադրության հիման վրա: Աշխատակազմն ապահովում է ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման վերահսկողությունը:

Comments

Popular Posts