Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիր
Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիր
Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիր, միջազգային հաշտության պայմանագիր՝ ստորագրված 1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում՝ մի կողմից Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությաններկայացուցիչների, մյուս կողմից Կենտրոնական ուժերի (գերմ.՝ Mittelmächte, հունգ.՝ Központi hatalmak, թուրք.՝ İttifak Devletleri, բուլղար․՝ Централни сили, Գերմանական կայսրություն, Ավստրո-Հունգարիա, Օսմանյան Թուրքիա և Բուլղարական թագավորություն) միջև։
Նշվեց Առաջին համաշխարհային պատերազմում Ռուսաստանի պարտության և հեռանալու մասին։1917 թվականի հոկտեմբերին, զինված հեղաշրջման ճանապարհով գալով իշխանության, բոլշևիկներն արդեն մի քանի ամիս հետո հայտնվել էին ծայրահեղ ծանր վիճակում։ Նրանք 1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում խայտառակ պարտվողական պայմանագիր կնքեցին, որով հսկայական տարածքային զիջումների գնացին Եվրոպայում։ Միջին արևելքում բոլշևիկներն էական զիջումների գնացին պարտվող և կործանման եզրին կանգնած Օսմանյան կայսրությանը։ Մասնավորապես, Բրեստ-Լիտովսկի պայմանագրի 4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերություններով բոլշևիկները պարտավորվեցին թուրքերին վերադարձնել ոչ միայն պատերազմի ընթացքում գրաված Արևմտյան Հայաստանի տարածքները (կամ «Արևելյան Անատոլիայի նահանգները», ինչպես գրված է պայմանագրում), այլև 1878 թվականից Ռուսական կայսրության մաս հանդիսացող «Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերը»։
Comments
Post a Comment