Համո Սահյան

Կենսագրություն
Համո Սահյան
Hamo Sahyan.JPG

Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14֊ին Սիսիանի շրջանի  (այժմ՝ Սյունիքի մարզ)  Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բասնաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու,  որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։1939 ֊1941  թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող: Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև հայրենական մեծ պատերազմին  (1941֊1945 թթ. )։1944 թվականին Զորյանի  հրավերով գալիս է Երևան  և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Ստեփան Զորյանի ուշադրությանը Սահյանը պատասխանել է ձոն-նվիրումով, որում եղել են այսպիսի տողեր.
Aquote1.pngԴուք հոր նման խիստ եք եղել,
Ու հոր նման ներող,
Ձեր խորհուրդը խորն է եղել
Ու խրատը՝ գերող։
Aquote2.png

1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը։


Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։ Նրա աճյունը տեղ է գտել Կոմիտասի անվան պանթեոնում։

Comments

Popular Posts