Դատարան
Դատարան
Դատարան, պետության կողմից ստեղծված մարմին, որը կոչված է իրականացնելու արդարադատությունը։
ԽՍՀՄ-ում դատարանների կազմակերպման և գործունեության հիմնական սկզբունքները հռչակված են ԽՍՀՄ սահմանադրությամբ, ավելի մանրամասն՝ ԽՍՀ Միության, միութենական և ինքնավար հանրապետությունների դատարանակազմության օրենսդրության և ԽՍՀ Միության ն միութենական հանրապետությունների քրեական դատավարության, ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքներով։ Դատարանների կազմակերպման, գործունեության հարցերը կարգավորվում ևն նաև միութենական ևանրապետությունների համապատասխան օրենսդրություններով։ ԽՍՀՄ-ում դատարանները դատական նիստում քննում են քաղաքացիակաև և քրեական գործեր և կայացնում վճիռ կամ դատավճիռ։ ԽՍՀՄ դատական համակարգը կազմում են՝ ԽՍՀՄ, միութենական, ինքնավար հանրապետությունների գերագույն դատարանները, մարզային, երկրամասային, Մոսկվայի ու Լենինգրադի քաղաքային դատարանները, ինքնավար մարզերի և ազգային օկրուգների դատարանները, շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանները, ինչպես նաև զինտրիբունալները։
Գործող դատարանակազմությունը Հայաստանի Հանրապետությունում
Դատական իշխանությունն իրականացնում են դատարանները՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն է (այսուհետ՝ վճռաբեկ դատարան), որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը։ Հայաստանի Հանրապետությունում գործում են նաև առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները։ Առաջին ատյանի դատարաններն են՝
ընդհանուր իրավասության դատարանները.
վարչական դատարանը:
Վերաքննիչ դատարաններն են՝
քրեական վերաքննիչ դատարանը.
քաղաքացիական վերաքննիչ դատարանը.
վարչական վերաքննիչ դատարանը:
Վարչական դատարանը և վարչական վերաքննիչ դատարանը մասնագիտացված դատարաններ են։
Ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ դատական համակարգի առաջին օղակի դատարանները առաջին ատյանի Ընդհանուր իրավասության դատարաններն են, որտեղից սկսվում է դատական գործերի քննությունը․ Ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի։ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննությունը, որպես կանոն, իրականացվում է դատավարական օրենքով սահմանված պարզեցված ընթացակարգերով։
Քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։
Ընդհանուր իրավասության դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։
Քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։
Ընդհանուր իրավասության դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։
Ընդհանուր իրավասության դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրերը
1. Երևան քաղաքում գործում են ընդհանուր իրավասության հետևյալ դատարանները.
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 7 դատավորի կազմով.
Comments
Post a Comment